Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագիրը։ Կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
«Քաղաքացիների շրջանում տարիներ շարունակ կուտակվում էր բացասական փորձառություն անձնագրային ծառայություններ ստանալու առնչությամբ, ինչը առաջ է բերում հիմնարար դժգոհություն։ Ծրագրի իրականացման արդյունքում պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով կներգրավվի մասնավոր գործընկեր, որը լավագույն փորձը ու գիտելիքները կներդնի Հայաստանում ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացում թե՛ գործառնական, թե՛ շուկայավորման ու առաջխաղացման տեսանկյունից՝ նպատակ ունենալով հասցեագրել և լուծել վերջնական օգտագործողների առջև ծառացած խնդիրները։ Պետական մարմինները իրենց հերթին մասնավորից կվերցնեն ժամանակակից ստանդարտները և հետ չեն մնա արդիականացման միտումներից»,- ասաց Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում