Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհը միջին նորոգման է ենթարկվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

0 Min Read

2023 թվականին միջին նորոգման աշխատանքներ են կատարվել Հ-28, /Հ-55/-Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածներում՝ կմ2+000 – կմ16+985 և կմ19+000- կմ32+200։ Նորոգված ճանապարհը մոտ 28.2կմ է։

Կապալառու կազմակերպությունը ծրագրի շրջանակում կատարել է փոսային նորոգում‚ ճաքալցում‚ տեղադրվել է հարթեցնող շերտ‚ այնուհետև՝ ասֆալտբետոնե ծածկ։ Լրացվել-հարթեցվել են կողնակները‚ տեղադրվել են ուղղորդող սյուներ։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

 

 

Կիսվեք այս հոդվածով