Բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչ աշխատում է ՀՀ կրթական համակարգում. Անդրեասյան

0 Min Read

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչներ աշխատում է ՀՀ կրթական համակարգում։

Տեղեկությունը տարեվերջյան ասուլիսում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նրանցից ավելի քան 200-ը գործուղվել են մարզեր և նրանց աշխավարձի 30%-ի չափով հավելավճար է տրամադրվում։ Իսկ որոշ համայնքներում (Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի քանի համայնքներում ) բացի հավելավճարից, ստանում են նաև ամսական 50.000 դրամ գումար»,–ասել է նախարարը։

 

Կիսվեք այս հոդվածով