Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

1 Min Read
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով:
«Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն ս․թ․ դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2024 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին: Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր և անխափան երթևեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կիսվեք այս հոդվածով