Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ չի օրինականացվել Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը:
«Նույն որոշմամբ հանձնարարվել է քանդել ինքնակամ կառույցը և անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը»,- հայտնել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում