ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է «Հայոց պատմություն» դասագրքի շուրջ աղմուկին։
Նա նշել է, որ հեղինակների հետ պայմանավորվել են, որ վերջիններս կհավաքագրեն բարձրացված խնդիրներն ու կներկայացնեն անհրաժեշտ լրամշակումները:
«30 նոր դասագիրք է մտել դպրոց, և բոլոր դասագրքերի մասով այդ աշխատանքն արվել է»,- նշել է նա։
Անդրադառնալով «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքին՝ նախարարը նշել է, որ լինելու է մի աղյուսակ, որտեղ լինելու են դասագրքի վերաբերյալ բոլոր դիտարկումները, հեղինակի արձագանքը դրանց և հիմնավորումները՝ ինչու է ընդունվել կամ ինչու չի ընդունվել։
«Բայց հիմնավորումները պետք է լինեն փաստարկված ու մասնագիտական դաշտում»,- ասել է նա՝ հավելելով, որ ամփոփաթերթը հասանելի կդառնա առաջարկներ ներկայացրած անձանց. «Նախարարությունն այդ ամբողջական փաստաթուղթը կուղարկի երրորդ անկախ կարծիքի, որ մենք, որպես նախարարություն, ունենանք մասնագիտական վերջնական եզրակացություն արվելիք փոփոխությունների ու դրանց նպատակահարմարության մասին»,- ասել է նախարարը։
Նա ասել է, որ սպասում են հեղինակի կողմից ամփոփված դիտարկումներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում