Տոնական շրջագայություն՝ դեպի աշխարհի ամենահայտնի ու շքեղ շոփինգ-փողոցներ. Լուսանկարներ

3 Min Read

Հաշված ժամեր, և 2024-ն արդեն կսկսի իր 365-օրյա ընթացքը մարդկության պատմության մեջ: Տոնական աշխարհը առկայծում է Սուրբծննդյան հազարավոր լույսերով: Իսկ ինչ տոն՝ առանց տոնական գնումների. խորհրդավոր կեսգիշերից առաջ դեպի իրենց են կանչում աշխարհի ամենահայտնի ու ամենաշքեղ շոփինգ-փողոցները:

BanksNews.amը ներկայացնում է 2023թ. լավագույնների ցանկում հայտնված շոփոինգ-փողոցները:


Օքսֆորդ փողոց, Լոնդոն
Աստղաշատ զարդարանքներով շողշողուն Օքսֆորդ փողոցի նկարները հեղեղել են համացանցը: Շոփինգ-փողոցի լուսավառվող աստղերը Լոնդոնի ամենաճանաչելի ու ամենանշանավոր լույսերն են այս օրերին: Ինչպես նախորդ տարի, նրանք ամեն գիշեր միայն որոշակի ժամանակով են լուսավորում փողոցը: Մոտ 750 000 լույսերի ու մոտ 1800 դեկորների լուսավառման արարողությունը կայացել է նոյեմբերի 2-ին:

Կովենտ Գարդեն
Ամենաշքեղ փողոցների շարքում է հայտնվել նաև Լոնդոնի հանրահայտ Կովենտ Գարդենը: 2023 թվականի լուսային ցուցադրությունը նախորդ տարվանից շատ ավելի շքեղ ու մասշտաբային է եղել: 140 000 լույսերը հիացրել են այցելուներին: 60 ոտնաչափ բարձրությամբ տոնածառը զարդարված է 30 000 լույսերով և հսկա կախազարդերով: Այս տարվա զարդարանքների թեմատիկան ամբողջացնում են 40 հսկա զանգերը, 12 կարմիր գնդերն ու 8 հայելային խաղալիքները, որոնք միջավայրը դարձրել են ավելի ուրախ, տոնական ու խանդավառ:

Saks Fifth Avenue New York
Նյու Յորքի հայտնի հինգերորդ պողոտան
Սուրբ Ծննդյան տոների շքեղ զարդարանքների ու լուսային ցուցադրությունների համար այս տարի առաջին անգամ բացառիկ համագործակցություն է ունեցել Dior-ի նորաձևության տան հետ: Տոնական շոուի պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին՝ շքեղ հրավառությամբ։ Շոուն կրկնվում է ամեն օր՝ 10 րոպե մեկ հաճախականությամբ, ժամը 17:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում: Գույների ու լույսերի շքեղ շոուն կտևի մինչև 2024 թվականի հունվարի 5-ը:

Orchard Road, Սինգապուր
Առևտրի և զվարճանքների կենտրոնը Սինգապուրի զբոսաշրջության գլխավոր տեսարժան վայրերից է: Օրչարդ ռոուդ-ը տոներին ընդառաջ, որպես կանոն, մագնիսի նման դեպի իրեն է ձգում քաղաքի հյուրերին ու բնակիչներին՝ շողարձակելով հազարավոր լույսերով ու դեկորներով: Հեքիաթային գեղեցկությամբ շոփինգ-պողոտան արդեն 40-րդ տարին է՝ վերածվում է տոնական հրաշքի՝ վառ լույսերով, կախարդիչ զարդարանքներով, շքեղ եղևնիներով ու դեկորներով:

Օրչարդ ռուուդն այս տարի տոնականորեն մարդաշատ է լուսավառման արարողության օրվանից՝ նոյեմբերի 16-ից, և իր լուսավոր գեղեցկությամբ կշարունակկի գայթակղել մինչև 2024թ-ի հունվարի 2-ը:

 

 

 

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով