Տարեսկզբից աշխարհի խոշորագույն բանկերը աշխատանքից ազատել են ավելի քան 60 000 աշխատակիցների՝ այս տարին դարձնելով ամենադժվար տարիներից մեկը 2008 թվականի համաշխարհային ճգնաժամից ի վեր, Forbes.ru-ի փոխանցմամբ՝ գրում է Financial Times-ը։
Ըստ պարբերականի՝ այս կերպ բանկերը ձգտում են պահպանել շահույթը։ Փորձագետների կարծիքով՝ կրճատումները կշարունակվեն հաջորդ տարի։
Կրճատումների կեսից ավելին բաժին է ընկել Նյու Յորքի Ուոլ Սթրիթի ներդրումային բանկերին, որոնք երկրորդ տարին անընդմեջ տուժել են վճարումների կտրուկ անկումով, քանի որ գործարքների և հրապարակային առաջարկների թիվը նվազել է, հաղորդում է FT-ն:
Ամենաէական կրճատումները տեղի են ունեցել UBS-ում այս տարվա հուլիսին Credit Suisse-ը գնելուց հետո, ինչը հանգեցրել է 13000 աշխատակիցների ազատմանը: 2024 թվականին նախատեսվում է նաև կրճատումների ևս մի քանի փուլ, գրում է FT-ն։
Թերթի տվյալներով՝ կրճատումների քանակով առաջատար բանկերի եռյակում են Wells Fargo-ն և Citigroup-ը, որտեղ աշխատանքից ազատվել է համապատասխանաբար 12000 և 5000 մարդ։ Միևնույն ժամանակ, Wells Fargo-ն, որը միայն նոյեմբերին աշխատանքից ազատել է 7000 աշխատակիցների, ծախսել է 186 միլիոն դոլար՝ արձակման նպաստի վրա։ Բանկի գործադիր տնօրեն Չարլի Շարֆի խոսքով՝ բանկը 1 միլիարդ դոլար է հատկացրել արձակման ծախսերը հոգալու համար։
FT-ն գրում է, որ այս ցուցանիշը համեմատելի է 2007-2008 թվականներին ֆինանսական ճգնաժամի ընթացքում ավելի քան 140 հազար աշխատատեղերի կրճատման հետ։
«Բանկերի մեծ մասը չունի կայունություն, ոչ ներդրումներ, ոչ աճ, և, հավանաբար, ավելի շատ աշխատատեղերի կրճատումներ կլինեն», – ասում է Լի Թաքերը՝ Silvermine Partners հավաքագրման ընկերության սեփականատերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում