2024-ին պետբյուջեից ծախսվելիք ամեն 1000 դրամից 274 դրամը կուղղվի կենսաթոշակների և նպաստների վճարմանը

1 Min Read
2024 թվականին պետական բյուջեի ծախսերի 78%-ը կամ 2 տրիլիոն 511 միլիարդ դրամ կկազմեն ընթացիկ ծախսերը, որոնց մեջ մտնում են նպաստների ու կենսաթոշակների տրամադրումը (878 միլիարդ դրամ), կառավարության պարտքի սպասարկումը (323 միլիարդ դրամ), աշխատանքի վարձատրությունը (240 միլիարդ դրամ) և այլն։ 
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ պետական բյուջեի ծախսերի 22%-ը կկազմեն կապիտալ ծախսերը, որոնց մեջ մտնում են շենքերի, շինությունների ձեռքբերումը, շինարարությունը և վերանորոգումը (636 միլիարդ դրամ), մեքենաների, սարքավորումների ձեռքբերումը, պահպանումը և հիմնանորոգումը (47 միլիարդ դրամ) և այլն։
Կառավարությունը նախատեսում է 2024 թվականին պետական բյուջեից ծախսվելիք ամեն 1000 դրամից 274 դրամը ուղղել կենսաթոշակների և նպաստների վճարմանը, 101 դրամը՝ կառավարության պարտքի սպասարկմանը, 75 դրամը՝ աշխատավարձերի վճարմանը։

Կիսվեք այս հոդվածով