2023-ի նոյեմբերին առևտրաշրջանառությունն աճել է 32.1 տոկոսով

1 Min Read
2023 թ․ հունվար-նոյեմբերին 2022 թ․ հունվար-նոյեմբերի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4%:

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.1%-ով:

Ծառայությունների ծավալն աճել է 11.1%-ով:

Առևտրաշրջանառությունն աճել է 24.3%-ով:

Շինարարության ծավալն աճել է 15.6%-ով:

Արտահանման ծավալն աճել է 44.7%-ով:

Ներմուծման ծավալն աճել է 41.0%-ով։

2023 թ․ նոյեմբերը 2022 թ․ նոյեմբերի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.2%:


Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,4 %-ով․ ամենաբարձր աճը գրանցել է արտահանումը


Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 23.8%–ով (2022 թ․ նոյեմբերի նկատմամբ ոսկերչական արտադրատեսակների արտադրության գործունեության տեսակով արձանագրվել է 13.7 անգամ աճ):

Ծառայությունների ծավալն աճել է 2.4%-ով:

Առևտրի շրջանառությունն աճել է 32.1%-ով:

Շինարարության ծավալն աճել է 11.4%-ով:

Արտահանման ծավալն աճել 85.7%-ով:

Ներմուծման ծավալն աճել է 25.0%-ով։

Կիսվեք այս հոդվածով