Երևանի կենդանաբանական այգու ընդլայնման նախագիծը պատրաստ է։ 29 հա–ի փոխարեն հիմա աշխատանքները տարվում են 34 հա–ի վրա։
Այգին կունենա նոր փղանոց, նաև՝ նոր կենդանավանդակներ։
«Աշխատանքները սկսելու ենք վթարային վանդակների տեղափոխումից, փղանոցի և պարսպի կառուցումից․ սրանք նախատեսված են հաջորդ տարվա բյուջեով»,- հայտարարել է բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը։
Կենդանաբանական այգին կունենա նաև ճոպանուղու հնարավորություն, քննարկվում է նաև Գյուրջյան փողոցից նոր մուտք ունենալու հարցը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում