Համացանցում հայտնված նոր ռետրո ոճի էլեկտրոմոբիլը կարտադրվի սահմանափակ քանակությամբ. Հայտնի է մեքենայի արժեքը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 Min Read

Բազմաթիվ էլեկտրական մեքենաներ գերժամանակակից շքեղ տեսք ունեն: Carice TC2-ը ռետրո ոճով է և, ըստ մշակողների, «թեթև և աշխույժ է», – գրում է Hi-tech-ը:

TC2-ը նման է Porsche 356-ի և Nissan Figaro-ին: Մեքենան մշակվել է հոլանդական Carice էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության կողմից, որը հիմնադրվել է 2011 թվականին և նախկինում ևս փոքր քանակությամբ արտադրել է էլեկտրական մեքենաներ:

Carice TC2-ն ունի 3 500 մմ երկարություն, 1 580 մմ լայնություն և 1 220 մմ բարձրություն և կշռում է ընդամենը 590 կգ՝ կախված կոնֆիգուրացիայից: Թափքի վահանակները պատրաստված են հատուկ կոմպոզիտային նյութից, որն օգնում է մեքենային պահպանել թեթև քաշը:
Գնորդները կարող են ընտրություն կատարել ստանդարտ և երկարաժամկետ մարտկոցների միջև, որոնք մեկ լիցքավորման դեպքում կանցնեն մինչև 200 կմ և 300 կմ հեռավորություն:  2.7 ժամ լիցքավորումը բավական է ամբողջովին սպառված մարտկոցը մինչև 80% լիցքավորելու համար:

Հետևի անիվները շարժվում են 41 կՎտ առավելագույն հզորությամբ էլեկտրական շարժիչով, ինչը թույլ է տալիս TC2-ը վարել մինչև 120 կմ/ժ արագությամբ:

Ինչպես ընկերության նախորդ էլեկտրական մեքենաները, այնպես էլ Carice TC2-ը պատվերով է պատրաստված՝ սահմանափակ քանակությամբ: Գները սկսվում են 44 500 եվրոյից (4 507 240 ռուբլի):

 

 

TAGGED:
Share This Article