Նախագծեր ու էլի նախագծեր բերեք, դրա դիմաց էլ փող պահանջեք. Ավինյանը՝ թաղապետերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին կոչ է արել շատ նախագծեր ներկայացնել:

Նրա խոսքով՝ 2024թ. հանրագումարային առումով  տարին ամփոփելու են ավելի մեծ ծավալի աշխատանքներ արած:

«Բոլորիդ ևս մեկ անգամ խնդրում եմ՝ նախագծեր, նախագծեր, նախագծեր, և պահանջեք հավելյալ գումարներ ձեր նախագծերի համար։ Ինչպես այս տարին է ցույց տվել, ով հավելյալ նախագծեր կարողացել է բերել, հիմնականում ֆինանսական պահանջը բավարարվել է»,- ասել է նա։

Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանն էլ վարչական շրջանների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ բակային շրջայցերի ժամանակ բնակիչներ առաջ քաշած բոլոր հարցերը բարձրացված են ու համապատասխան ընթացակարգով փոխանցվել են վարչական շրջանների ղեկավարներին:

 

Կիսվեք այս հոդվածով