4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները ամենօրյա վտանգի տակ են. Ավինյան

1 Min Read

4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները ամենօրյա վտանգի տակ են, պետք է լուծենք այդ մարդկանց հարցը:

Այս մասին խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 3 վթարային շենքերի բնակիչների հարցով այս պահի դրությամբ իրականացվել է 44 ընտանիքի վերաբնակեցման պրոցես: 23-ին տրվել են բնակարաններ, 21-ին՝ բնակարանի գնման վկայագրեր։ Եվս 7 ընտանիքի հարց կլուծվի այսօր․ արդեն պատրաստ են բնակարանի գնման վկայագրերը։ Մնացած 12 ընտանիքների հետ աշխատանքները շարունակվում են»,- այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը։ 

Տիգրան Ավինյանն էլ ընդգծել է, որ, փաստացի, Արցախի 4-րդ կարգի վթարային շենքերի 51 բնակարանի բնակիչների համար արդեն իսկ լուծվել է բնակարանի խնդիրը, և հաջորդը կլինեն Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները։

«Սա մեր ամենակարևոր հանձնառություններից մեկն է։ 4-րդ կարգի վթարային շենքերում ապրողները ամենօրյա վտանգի տակ են։ Մեր կարևորագույն խնդիրներից մեկն է այդ մարդկանց հարցերը և խնդիրները լուծել»,- հայտարարել է Ավինյանը։ 

Կիսվեք այս հոդվածով