AI Pin սարքը կփոխարինի սմարթֆոններին. առաքումները կսկսվեն 2024թ.-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Humane-ը, որը հիմնադրվել է Apple-ի նախկին ինժեներների կողմից, այս տարվա սկզբին ներկայացրել էր AI ​​Pin սարքը և խոստացել էր այն թողարկել նոյեմբերին՝ 700 դոլարով, – գրում է Ixbt-ին:

Սակայն ընկերությունը հայտնել է, որ սմարթֆոններին փոխարինող սարքի մատակարարումը կսկսվի 2024 թվականի մարտից։ Առաքումների առաջնահերթությունը որոշվելու է գրանցած պատվերների հերթականությամբ. նրանք, ովքեր առաջինն են պատվիրել, առաջինն էլ կստանան իրենց արտադրանքը:

Նշվում է, որ Humane AI Pin-ը կոմպակտ սարքը նախատեսված է հագուստի վրա կրելու համար: Այն հագեցած է 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 32 ԳԲ ֆլեշ հիշողությամբ։ Բաժանորդագրվելու համար կպահանջվի ամսական վճարել 24 դոլար:

Այս նորարարական սարքը թույլ է տալիս փոխազդել տարբեր ժեստերի և ձայնային ազդանշանների միջոցով: Այս սարքն աշխատում է առանց հավելվածների, ընդամենը ձեռքի շնորհիվ, որն ավտոմատ կերպով կուղղորդի օգտատերերին դեպի համապատասխան գործիքներ:

AI ​​Pin-ը թեթև է, կշռում է մոտ 34 գրամ: Այն ունի 13 մեգապիքսել տեսախցիկ և բարձրախոս, որը կարգավորում է ձայնը: Բացի այդ, այն կարող է միանալ նաև Bluetooth-ով ականջակալներին։

Սարքը նախատեսված է արհեստական ինտելեկտի բազմաթիվ գործիքների կիրառան հարմար: AI ​​Pin-ի տեսլականն է ապահովել արհեստական ինտելեկտի անխափան ինտեգրումը առօրյա կյանք՝ փոխելով տեխնոլոգիայի հետ մադկանց հաղորդակցվելու ձևը:

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով