Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
«Այսօր ևս մեկ շարժակազմ՝ երեք վագոններով, արդեն դուրս է եկել գիծ։ Սա երրորդ հավելյալ շարժակազմն է, որ այս տարի գիծ է դուրս եկել։ Չորրորդը դուրս կգա հունվարի 15-ից»,- նշել է Սեդրակյանը:
Նա նաև վիճակագրական տվյալներ էներկայացրել, որ հաշվետու ժամանակահատվածում մետրոյով փաստացի տեղափոխվել է 568 847 ուղևոր, բայց ծրագրավորված ուղևորափոխադրումը 504 000 էր։
Մետրոպոլիտենի տնօրենն ընդգծել է, որ գիծ է դուրս բերվել 2857 գնացք։
«Վագոնների քանակն է փոխվել, գնացքների քանակը նույնն է մնացել, այսինքն ավելի շատ մարդ է տեղավորվում»,- ասել է նա։