Հայաստանի և Թուրքիայի հետ սահման տանող ճանապարհները որոշ տիպի մեքենաների համար կփակվեն

0 Min Read

Վրաստանը որոշում է կայացրել կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար փակել Հայաստանի և Թուրքիայի հետ սահման տանող ճանապարհները:

Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատճառով արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը Խաշուրի — Ախալցխա — Վալե միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհով (Թուրքիայի հետ սահման) և Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհով (Հայաստանի հետ սահման)», — ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվեք այս հոդվածով