«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել իր վրա վերցնել բեռի մեծ մասը: Սրա հետևանքով պարտավորության նկատմամբ իրավունքների ամբողջ մասը վերակառուցվում է, այսինքն՝ զիջվում է կառավարությանը: Դրա փոխարեն բանկային համակարգը կստանա պետական գանձապետական պարտատոմսեր: Մենք մեղմում ենք այն ռիսկը, որ բանկերն այլ պայմաններում պետք է կրեին, քանի որ ԼՂ կառավարությունը կամ այն տնտեսավարող սուբյեկտները, ում նկատմամբ կային պահանջներ, այլեւս չեն կարողանալու այդ պահանջները սպասարկել»,- նշեց Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում