Discovery-ի և Paramount-ի հնարավոր միավորման լուրերը մեծ իրարանցում են առաջացրել. CNN

2 Min Read

Discovery-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Զասլավն ու Paramount-ի գործադիր տնօրեն Բոբ Բակիշը օրերս քննարկել են երկու ընկերությունների միաձուլման հավանականությունը,- հայտնում է CNN-ը: Երկու մեդիա հսկաների հնարավոր միաձուլումը կստեղծի զվարճանքի և նորությունների հսկա ընկերություն, որը կներառի Warner Bros. և Paramount-ը, ինչպես նաև CBS-ը, CNN-ը և կաբելային հեռուստատեսության այլ ակտիվներ:

Paramount-ին անհրաժեշտ է ռազմավարական գործընկեր՝ ներկայիս մեդիա միջավայրում գոյատևելու համար: Հաղորդվում է, որ Paramount-ի մայր ընկերության ՝ National Amusements-ի ժառանգորդ Շերի Ռեդսթոունը բանակցություններ է վարում ընկերությունում իր բաժնեմասը վաճառելու համար: Վերլուծաբաններն ակնկալում են, որ մեդիա բիզնեսում համախմբումը կշարունակվի, քանի որ ավանդական ժամանցային ընկերությունները մեծացնում են իրենց ջանքերը՝ մրցակցելու Սիլիկոնային հովտի տեխնոլոգիական հսկաների հետ։

Մեդիա արդյունաբերության մեջ արագ համախմբման միտումը տեղի է ունենում մի շրջանում, երբ երբեմնի հզոր ստուդիաները վերանայում են իրենց եկամուտների ռազմավարությունը՝ թվային դարաշրջանում Netflix-ի հետ մրցելու համար:


Հեռուստաընկերությունների 50%-ից ավելին պետք է միանա և ստեղծվի խորհուրդ. նախագիծ


Սակայն, մեդիա հսկաների միջև ցանկացած կապի ձևովարման հեռանկարը  կարող է նաև բախվել խոչընդոտների: Բայդենի վարչակազմը ցույց է տվել  դիմադրություն՝ վիճարկելով առաջարկվող միավորումների և ձեռքբերումների ռեկորդային քանակը: Երկու ընկերություններն էլ ծանրաբեռնված են հսկայական պարտքերով։

Discovery–ն կրճատում է ծախսերը և տպավորում Ուոլ սթրիթին իր պարտքի բեռը նվազեցնելու ունակությամբ, սակայն երրորդ եռամսյակի վերջում այն դեռ ուներ ապշեցուցիչ $45,1 մրդ-ի պարտք՝ 2023թ․-ի սկզբի $49,3 մլրդ-ի համեմատ:

Մյուս կողմից, Paramount-ի պարտքը կազմում է $15,7 մլրդ՝ ընդհանուր գումար, որը գրեթե չի փոխվել ամբողջ տարվա ընթացքում: Հիմա լավագույն ժամանակը չէ  պարտքեր կուտակելու համար, քանի որ ԱՄՆ-ում թանկացել են վարկային միջոցները, իսկ ԱՄՆ գանձապետկան պարտատոմսերի եկամտաբերությունը, որն ազդում է պարտքի մարման տեմպերի վրա, նույնպես շատ բարձր է:

National Amusements-ին է պատկանում Paramount-ի ընդհանուր բաժնետոմսերի մոտավորապես 77,4% – ը: Paramount-ի շուկայական կապիտալիզացիան գնահատվում է ավելի քան $10 մլրդ

 

Կիսվեք այս հոդվածով