Թվային մեր բարդ ժամանակաշրջանում փոփոխությունները տեղի են ունենում չափազանց արագ։ Մրցակցությունը ամենուրեք է։ Հատկապես երկրները մրցակցում են թվային բարեկեցության ապահովման համար։ Թվային բարեկեցությունը նկարագրվում է մի քանի չափանիշներով՝
- Համացանցի հասանելություն
- Համացանցի որակ
- Թվային ենթակառուցված
- Թվային անվտանգություն
- Թվային կառավարում
Վերոնշյալ բոլոր ուղղություններով տեխնոլոգիական զարգացվածության մակարդակին համապատասխան շղթայական փոփոխություններ են տեղի ունենում։ Թվային բարեկեցության բարձր մակարդակների ապահովումը երկար տարիների աշխատանք և ֆինանսական հսկայական ներդրումներ է պահանջում։ Սակայն, պետություններըն այլ ճանապարհ չունեն։
Տեխնոլոգիական առաջընթացը ընթանում է հսկայական արագությամբ։ Այս ոլորտում մրցակցությանը չդիմանալը սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը։ Այս առումով հետաքրքիր է հասկանալ, որ երկրներն են թվային բարեկեցության մակարդակով գրավել առաջին 5 հորիզոնականները․
Ինչպես ցույց են տալիս ներկայացված գնահատականները, առաջին տեղում է Ֆրանսիան, որտեղ համացանցի հասանելության մակարդակը չափազանց բարձր է։ Նույնիսկ այս պարագայում Ֆրանսիայում առկա են խնդիրներ թվային ենթակառուցվածքների հետ կապված, որի մասով երկիրը գրավել է 16-րդ հորիզոնականը։
2-րդ տեղում է Ֆինլանդիան, որը թվային կառավարման զարգացվածությամբ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Ֆինլանդիայում լուրջ խնդիրներ կան համացանցի որակի հետ կապված, որի պատճառով համացանցի որակի ցուցանիշով երկիրը հայտնվել է 24-րդ հորիզոնականում։
Թվային բարեկեցության բարձր մակարդակով 3-րդ տեղում է գտնվում Դանիան, որտեղ խնդիրներ կան համացանցի հասանելության հետ կապված։ Դանիան համացանցի հասանելության մասով 2023թ-ի դրությամբ գրավել է ընդամենը 29-րդ հորիզոնականը։
Թվային բարեկեցությամբ առաջտար 5 երկրների ցուցակը ներկայացրինք ընդհանուր ձևով, սակայն եթե դիտարկենք իրավիճակը ըստ առանձնացված ուղղությունների, ապա կստանանք, որ համացանցի հասանելությամբ առաջին հորիզոնականում է Ֆրանսիան, համացանցի որակով՝ ԱՄԷ-ն, թվային ենթակառուցվածքներով՝ Շվեդիան, թվային անվտանգությամբ՝ Բելգիան, և թվային կառավարման ցուցանիշով՝ Սինգապուրը։
Թվային յուանն ընդլայնում է շրջանառությունը
Հաջորդիվ վերադառնանք մեր տարածաշրջան և հասկանանք՝ մեզ մոտ ինչ վիճակ է։ ՀՀ թվային բարեկեցության բարձրացման մասին խոսում ենք տարիներ շարունակ, հատկացնում ենք հսկայական ռեսուրսներ, սակայն պատկերն այս առումով շարունակում է միայն նոր հարցեր առաջացնել։ Արդյո՞ք կատարված ծախսերի և ստացված արդյունքի հարաբերակցությունը օպտիմալ է, թե պետք է կատարել վերագնահատում։
Հետևաբար, որպեսզի ընթերցողներին հասկանալի լինի՝ ինչի մասին է խոսքը, նկարագրենք թվային բարեկեցության մակարդակը Հայաստանում և մեր հեռու- մոտիկ հարևանների շրջանում․
Ինչպես ցույց են տալիս հաշվարկները, թվային բարեկեցության մակարդակով Հայաստանը զբաղեցրել է ընդամենը 69-րդ հորիզոնականը։ Այն պարագայում, երբ Վրաստանը 65-րդ հորիզոնականում է։ Հայաստանում ծանր է իրավիճակը համացանցի որակի առումով։ Վերջինիս մասով զբաղեցրել ենք 87-րդ հորիզոնականը։
Հայաստանում ամենալավը համացանցի հասանելությունն է, որի մասով զբաղեցնում ենք 42-րդ հորիզոնականը։
Հիմա կասեն՝ 121 եկրների մեջ 42-րդ հորիզոնականը զբաղեցնելը բացառիկ հաջողություն է։ Սակայն թերևս ստացված արդյունքները ոչ միայն բավարար չեն, այլ նաև քննության կարիք ունեն։ Հարևան երկրներից թվային բարեկեցության ամենաբարձր մակարդակը Թուրքիայում է, որը զբաղեցրել է 55-րդ հորիզոնականը։
ԵՏՄ-ում թվային բարեկեցության ցուցանիշով Հայաստանը հայտնվել է 3-րդ հորիզոնականում է՝ Ղազախստանից՝ 47 բալ, և Ռուսաստանից՝ 53 բալ հետո։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում