Գիդերը որակավորում կանցնեն․ պարեկները կստուգեն զբոսաշրջության ոլորտում լիցենզիան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Եթե գիդերի աշխատանքի որակի հետ կապված բողոքներ են լինում, զբոսավարները նորից վերապատրաստում ու որակավորում են անցնելու։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը։

Նրա խոսքով՝ Պարեկային ծառայությունը ստուգելու է միայն այն զբոսաշրջային ընկերության, զբոսավարի կամ տրանսպորտային միջոցի լիցենզիան, երբ այդ պահին ինքը գործունեություն է ծավալում՝ արդյոք ունի լիցենզիա, թե ոչ։

«Խնդիրն այն էր, որ  պարեկային ծառայությունը և այլ մարմիններ խնդիր էին տեսել, որովհետև չէինք տարանջատել, թե ինչ պետք է անի ոստիկանությունը, իրենց մոտ այն տպավորությունն էր, որ պարեկը պետք է կանգնի զբոսավարի կողքը ու հասկանա այդ զբոսավարը, օրինակ, Գառնիի տաճարի պատմությունը թվականով ճիշտ է պատմում, թե ոչ»,- ասաց Առուշանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով