Կառավարությունը լրացուցիչ 486 մլլն դրամ հատկացրեց Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում:
Այս որոշումը պայմանավորված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակում ծագած պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ։
Այս ծրագրի շրջանակում սույն թվականի հաստատված բյուջեն կազմում է 7,98 մլրդ դրամ, իսկ մնացորդը 1,16 մլրդ դրամ, որը բավարար չէ մինչև տարեվերջ (առանց դեկտեմբերի) առկա պարտավորությունները մարելու համար։
Բյուջեով հաստատված գումարը չի բավականացնում առկա պարտավորությունների համար, քանի որ 2022 թվականին նախատեսված վարկային պորտֆելից կրկնակի անգամ ավել վարկ է տրամադրվել։
Նոյեմբեր ամսվա պարտավորությունները մարելու նպատակով անհրաժեշտ է 505.2 մլն դրամ, առկա մնացորդը կազմում է 19.2 մլն դրամ, այսինքն՝ լրացուցիչ պահանջվում է 486.0 մլն դրամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում