Արի քո նվերի հետևից Big Christmas market. ID գունեղ տաղավարում սպասում են քեզ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ամանորի գնումները կարող են լինել ուրախ, շահավետ և, կարևորը, առանց քաշքշուկի․․․Եթե նախատոնական անցուդարձում ուզում եք ժամանակ տնտեսել,  ապա դեկտեմբերի 20-24-ը շտապեք մասնակցել Big  Christmas market-ին։

Այն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այստեղ ներկայացված է 250-ից ավելի ընկերություն։ Էքսպոյի նպատակն է անմիջականացնել  սպառողի և արտադրողի շփումը, երկխոսության արդյունքում բարձրացնել ծառայությունների որակը և օգնել սպառողին շահավետ գնումներ կատարել։
Այս գործում Big projects ընկերությանն աջակցում է IDBank ու Իդրամը:

 Սա ID տաղավարն է՝  լի անակնկալներով, նվերներով ու Ֆինանսական նորարար լուծումներով։ Այստեղ  ներկայացված են Իդրամը՝ Ջունիորի հետ միասին, IDBank-ն ID+ լոյալության հարթակը։

ID տաղավարում մասնագետները մանր և խոշոր ձեռնարկատերերի համար  կանցկացնեն անհատական ֆինանսական խորհրդատվություններ: Նրանց  կներկայացվեն ֆինանսական գործիքներ և լուծումներ, որոնք կօգնեն արդյունավետ կերպով լուծելու իրենց  բիզնեսին առնչվող խնդիրները։

Այցելուներին սպասում են անակնկալներ ու խաղարկություններ:
Մանրամասները՝ տեսանյութում:

Share This Article