Արտադրողները զգուշացրել են յոգուրտի, սուրճի և բրնձի 5-20 տոկոս թանկացումների մասին

1 Min Read

Արտադրողները մանրածախ առևտրի ցանցերին զգուշացրել են, որ 2024 թվականից կաթնամթերքի, սուրճի, հյութերի, բրնձի և հրուշակեղենի գները կբարձրանան 5-20%-ով, գրում է РБК-ն։

Նշվում է, որ Ռուսաստանում

  • կաթնամթերքը կթանկանա միջինը 4.9%-ով,
  • հյութերը՝ 16.1%-ով,
  • յոգուրտները՝ 5%-ով,
  • զովացուցիչ ըմպելիքները՝ 13%-ով,
  • սուրճը՝ 15%-ով,
  • հրուշակեղենը՝ 8%-ով։

Բրնձի մեծածախ գներն էլ կբարձրանան՝ 22% -ով, թխվածքաբլիթները կթանկանան 6%-ով:

Սուրճի և բրնձի գների աճը կապված է Բրազիլիայում երաշտի և Հնդկաստանում և Թաիլանդում կաթի վերամշակման ծախսերի ավելացման հետ։ Բացի այդ, իրավիճակի վրա ազդում է բեռնափոխադրումների թանկացումը: Նշվում է, որ տարեսկզբից տրանսպորտային ծախսերն աճել են 41.5%-ով։

Գյուղատնտեսության նախարարությունից հայտնել են, որ իրավիճակը «վերահսկողության տակ» են պահում։ Գործակալությունը նշել է, որ այն ապրանքները, որոնք չեն արտադրվում Ռուսաստանում, գների փոփոխությունը կախված է փոխարժեքից։

Ռուսաստանում որոշ ապրանքատեսակների գները մի քանի ամիս շարունակ բարձրանում են, օրինակ ՝ 2023 թվականի սկզբից ձուն թանկացել է ավելի քան 50% -ով։

Դեկտեմբերի սկզբին ՌԴ փոխվարչապետը նախարարություններին հանձնարարել էր միջոց գտնել հավի և ձվի արտադրությունն ավելացնելու համար, իշխանությունները նաև որոշել էին ժամանակավորապես զրոյացնել որոշ երկրներից ձվի ներմուծման մաքսատուրքերը:

Կիսվեք այս հոդվածով