«2021 թվականից սկսել ենք գիտաշխատողների աշխատավարձի բարձրացման գործընթաց, որն այս փուլում շարունակվելու է մինչեւ 2026 թվականը»։
Կառավարության այսօրվա նիստում Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Եվ մենք որոշել էինք, որ ինչպես մի շարք այլ դեպքերում, գիտաշխատողների դեպքում էլ ատեստավորման արդյունքում տեղի կունենա աշխատավարձերի բարձրացումը։ Բայց նաեւ մյուս կողմից, մենք արձանագրել ենք, որ նախկինում գոյություն ունեցած ատեստավորման չափանիշները մեր ընթացիկ նպատակների հետ համապատասխան չեն, եւ մենք հիմա լավարկում ենք ատեստավորման այդ չափանիշները»,- նշեց Փաշինյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում