Այս տարվա հոկտեմբերին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ գործարքներն ավելացել են՝ հասնելով 19 հազար 815-ի։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից։
Նախորդ հոկտեմբերի համեմատ գործարքներն աճել են ավելի քան 3000-ով կամ 19 %-ով։
Հատկանշական է, որ այս տարի Երևանի հանդեպ հետաքրքրությունը փոքր-ինչ նվազել է․ անշարժ գույքի վերաբերյալ գործարքների թիվը մայրաքաղաքում կրճատվել է 1,2 %-ով, իսկ բնակարանների առքուվաճառքի գործարքները նվազել են 14,5 %-ով, փոխարենն աճել է հետաքրքրությունը մարզերում, ամենաշատը՝ Գեղարքունիքի ու Վայոց Ձորի մարզում։
Այնուամենայնիվ, հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ կատարված գործարքների թվով Երևանը շարունակում է առաջատարը մնալ՝ ամբողջի շուրջ 26 % ցուցանիշով, իսկ Երևանում բնակարանների գները շարունակում են թանկանալ։
Այսպես՝
- Կենտրոն՝ + 16,4 %,
1 քմ-ն արժե 885 հազար 100 դրամ - Արաբկիր՝ +15 %
1 քմ-ն արժե 621 հազար 200 դրամ - Քանաքեռ-Զեյթուն՝ +7,6 %
1 քմ-ն արժե 420 հազար դրամ - Նոր-Նորք՝ +15,8 %
1 քմ-ն արժե 381 հազար դրամ - Շենգավիթ՝ +10,8 %
1 քմ-ն արժե 381 հազար 100 դրամ - Դավթաշեն՝ + 13,9 %
1 քմ-ն արժե 451 հազար դրամ - Աջափնյակ՝ + 9,3 %
1 քմ-ն արժե 394 հազար 50 դրամ - Մալաթիա-Սեբաստիա՝ +9,5 %
1 քմ-ն արժե 375 հազար 500 դրամ - Ավան՝ + 11,7 %
1 քմ-ն արժե 381 հազար դրամ - Նուբարաշեն՝ +9,5 %
1 քմ-ն արժե 223 հազար 100 դրամ
Ըստ Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների՝ Երևանում 1 տարում բնակարանի 1 քմ-ն միջինացված հաշվարկով թանկացել է 12,7 %-ով, իսկ մարզերի քաղաքներում՝ 14,5 %-ով։
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում