Նվազագույն աշխատավարձի որքա՞ն մասն է հարկավոր նվազագույն պարենային զամբյուղը ձեռք բերելու համար

2 Min Read
Shopping basket with foods on receipt. Grocery expenses budget, inflation and consumerism concept. 3d illustration

Մեր հանրապետությունում սոցիալական լարվածությունը շարունակում է պահպանվել։ Այս իրավիճակը չի դադարել անկախացումից ի վեր։ Հայաստանում բնակվող զգալի թվով ընտանիքներում աշխատավարձերը մինչեւ ամսվա վերջ չեն բավականացնում։ Երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը բավականին ցածր է։


«Երիտասարդները չեն ցանկանում աշխատել այն պայմաններով, որն առաջարկում է գործատուն». 15-29 տարեկանների 50 %-ից ավելին ո՛չ սովորում է, ո՛չ աշխատում


Անշուշտ, այս պատկերը առկա է նաև ԱՊՀ մյուս երկրներում, սակայն կան երկրներ, որոնք էապես կարողացել են թուլացնել լարվածությունը։ Այստեղ կարևոր ցուցանիշ է նվազագույն սպառողական ծախսեր/նվազագույն աշխատավարձ հարաբերակցությունը։
Այսինքն, թե 1 ամսվա կտրվածքով նվազագույն սննդի պահանջմունքները բավարարելու համար քաղաքացին միջինում իր նվազագույն աշխատավարձի որքան մասն է ծախսում։

Statista վիճակագրական կայքը 2023թ-ի հունվար ամսվա դրությամբ նման համեմատություններ է իրականացրել ԱՊՀ մի շարք երկրներում։ Նկատենք, որ նվազագույն սննդի զամբյուղը բաղկացած է եղել 10-ը հացից, 10 լ կաթից, 20 հատ ձվից, 1,5 կգ բրինձից, 1 կգ պանիրից, 6 կգ մսից, 6 կգ մրգից և 8 կգ բանջարեղենից։

Նկատենք նաև, որ նշված զամբյուղում 20 ամենապահանջված ապրանքներն են։ Արդյունքում փորձ է արվել հասկանալ, թե 1 ամսվա նվազագույն աշխատավարձի որքան մասն է հարկավոր տրամադրել վերոնշյալ զամբյուղը ձեռք բերելու համար։

Պատկերը, անշուշտ, չի զարմացնի որևէ մեկին․

Պարզվում է՝ Ուզբեկստանում նվազագույն աշխատավարձի ողջ ծավալները կամ մոտ 97,3%-ը գնում է միայն նվազագույն սննդի ծախսերը փակելու համար։ Հայաստանում արդյունքը կազմել է  74,6%։ Ղազախստանում հարկավոր է ծախսել նվազագույն աշխատավարձի 51,9%-ը։ Մոլդովայում նվազագուն սննդի զամբյուղը ձեռք բերելու համար անհրաժեշտ է նվազագույն աշխատավարձի ընդամենը 39,8%-ը, իսկ Ադրբեջանում՝ 38,5%-ը։

  • Փաստորեն, հարևան Ադրբեջանում պետության կողմից սահմանված նվազագույն աշխատավաձերով բնակիչները ոչ միայն կարող են հոգալ նվազագույն սննդի զամբյուղի կարիքները, այլ նաև  թույլ տալ իրենց շատ ավելին՝ կատարելով սպառողական այլ ծախսեր։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով