S&P Global Ratings-ը ներկայացնում է Stablecoin-ի կայունության գնահատման վարկանիշը

2 Min Read

Ինչպես ավանդական, այնպես էլ ապակենտրոնացված ֆինանսական հատվածների (defi) համադրությամբ, S&P Global Ratings-ը հայտարարել է StableCoin-ի կայունության գնահատման մեկնարկի մասին: Նորագույն գործիքը նպատակ ունի գնահատել StableCoin-ների կարողությունը՝ պահպանելու իրենց արժեքը Ֆիատ արժույթների նկատմամբ,-գրում է Bitcoin.com-ը:


Կրիպտոարժույթային ընկերությունները սառեցնում են հաշիվները՝ ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորումը կանխարգելելու համար. Financial Times


  • Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ StableCoin-ը կրիպտոարժույթների ընդհանուր անվանումն է, որի փոխարժեքը փորձում են կայունացնել, օրինակ՝ հարկադրաբար իրենց գինը կապելով սովորական արժույթների կամ բորսայական ապրանքների (ոսկի, հացահատիկ, նավթ) գնանշումների հետ։ Մյուս կողմից Ֆիատ փողերը թղթային արժույթներ են, որոնք թողարկում է տվյալ երկրի կառավարությունը կամ կենտրոնական բանկը։ Ի տարբերություն ապրանքային արժույթների՝ ֆիատ արժույթները կապված չեն որևէ արժեքավոր ակտիվի հետ, ապահովված չեն ապրանքներով կամ այլ նյութական արժեքներով։

S&P Global Ratings-ի առաջարկած նոր համակարգը գնահատում է StableCoin-ների կայունությունը 1 (շատ ուժեղ) մինչև 5 (թույլ) սանդղակով: Գնահատումը ներառում է ակտիվների որակի ռիսկերի մանրակրկիտ ուսումնասիրություն, ինչպիսիք են վարկունակությունը, շուկայական արժեքը և պահպանումը, ինչպես նաև գերապահովման պահանջների և լուծարման մեխանիզմների գնահատումը:

Գնահատումը ընդգրկում է ութ առաջատար StableCoin-ներ՝ DAI, FDUSD, FRAX, GUSD, USDP, tether (USDT), TUSD և USDC: Գնահատումները համապարփակ պատկերացում են տալիս յուրաքանչյուր StableCoin-ի՝ Ֆիատ արժույթին իր կապը պահպանելու ունակության մասին և հիմնված են S&P-ի վերլուծական մեթոդների վրա: 

Վարկանիշում usd coin (USDC)-ը և pax dollar (USDP)-ը դարձել են առաջատար StableCoin-ներ՝ վաստակելով 2-ական միավոր:

Trueusd-ը (TUSD) և frax dollar-ը (FRAX) ստացել են 5 միավոր՝ համալրելով թույլ կայունությամբ StableCoin-ների շարքերը: DAI-ն, FDUSD-ը և tether-ը (USDT) ստացել են 4 միավոր։ Բացի այդ, Gemini dollar-ը (GUSD) ստացել է 2 միավոր, ինչը ցույց է տալիս իր դիքրերի ամրությունը ութ տարբեր S tableCoin-ների շարքում։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով