«Գազպրոմ Արմենիան» առաջիկա 4 տարում կներդնի 367 մլն դոլար

1 Min Read
«Գազպրոմ Արմենիան» խոստանում է 2024-28 թթ ներդնել 148 921.15 մլն դրամ (367 մլն ԱՄՆ դոլար)՝ գազափոխադրման համակարգի ընդլայնման, Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի վերակառուցման և նոր լրացուցիչ հզորությունների ստեղծման համար։
Որոշումն ընդունվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ կարգավորիչ մարմինը հաստատել է` ներդրումային այս ծրագրի գումարներից 25 110.94 մլն դրամը կուղղվի կոնկրետ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանը, 56 600.85 մլն դրամը` գազափոխադրման համակարգի ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանը, 20 048.00 մլն դրամը` Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելուն և այլն։
ՀԾԿՀ որոշմամբ «Գազպրոմ Արմենիան»-ն մինչև 2024 թ. հոկտեմբերի 15-ը հանձնաժողովի համաձայնեցմանը պետք է ներկայացնի 2025-2029 թթ. իր ներդրումային ծրագիրը:
Կիսվեք այս հոդվածով