Այսօր հրավիրված ասուլիսում լրագրողների հետ զրույցում «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է Երևան քաղաքի խնդիրներին վերաբերվող վերջին սոցհարցումների արդյունքները:
Հարցումն իրականացվել է Երևանի 800 բնակչի շրջանակում հեռախոսազանգերի միջոցով դեկտեմբերի 13-ից 16-ը:
Հարցման ադյունքներով Երևանի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում քաղաքացիների համար առաջին տեղում ավելի շուտ դրական է, երկրորդ տեղում՝ լիովին դրական, երրորդ տեղում՝ ավելի շուտ բացասական:
Երևանցիների կարծիքով քաղաքի խնդիրների շարքը գլխավորում են հասարակական տրանսպորտի, երթևեկության, խցանումների, կայանատեղիների և աղբահանության խնդիրները:
Հասարակական տրանսպորտի խնդիր՝ 32.9%
Երթևեկության, խցանումների, կայանատեղիների խնդիրներ՝ 27.5%
Աղբահանության խնդիր՝ 24.6%
Բնապահպանության խնդիր՝ 15.4%
Թափառող շներ՝ 15.3%
Ճանապարհների վատ վիճակ՝ 12.9%:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում