Ռուս վրացական սահմանի «Վերին Լարս»-ի անցակետում շուրջ 1400 բեռնատար սպասում է անցման իրենց հերթին։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքից։
Անցակետը փակ էր եղանակային պայմանների պատճառով։ Անցումը ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով փակ էր կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար դեկտեմբերի 17-ի երեկոյան և վերաբացվել է դեկտեմբերի 18-ի առավոտյան մաքրման աշխատանքներից հետո։
Տվյալ ավտոտրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելված էր միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոմայրուղու Կոբի–Գուդաուրի հատվածում։
Հիշեցնենք, որ սա Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում