Այսօր հրավիրված ասուլիսում լրագրողների հետ զրույցում «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է Երևան քաղաքի խնդիրներին վերաբերվող վերջին սոցհարցումների արդյունքները:
Հարցումն իրականացվել է Երևանի 800 բնակչի շրջանակում հեռախոսազանգերի միջոցով դեկտեմբերի 13-ից 16-ը:
Հարցման արդյունքներով Երևան քաղաքի բնակիչների մեծ մասը բացասական վերաբերմունք ունի Երևանի ավագանու որոշման նախագծին, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիում կարմիր գծերում կայանելու համար վճարը կսահմանվի 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս 24 000 դրամ:
Երևանի բնակիչների 13%-ը լիովի դրական է վերաբերվել որոշմանը, 13.1%-ը ավելի շուտ դրական, 16.1%-ը ավելի շուտ բացասական, 52.9%-ը ընդհանրապես բացասական:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում