Չինական աղբյուրները նոր կադրեր են հրապարակել Xiaomi-ի առաջին մեքենայից։ Խոսքը Xiaomi SU7 մոդելի մասին է, որը համեմատվում է Porsche Taycan-ի և Tesla Model S-ի հետ,- գրում է Hi-tech-ը։
Նոր արտադրանքի որոշ առանձնահատկություններ հստակ տեսանելի են: Մասնավորապես, կարելի է տեսնել օրիգինալ անիվները, բեռնախցիկի սփոյլերը։ Հետևի մասում էլ տեղադրված է Xiaomi մակագրությունը։
Ավելի վաղ չինական աղբյուրները հայտնել էին, որ էլեկտրոմոբիլը ստացել է սմարթ ապաբլոկավորման տարբերակ:
Xiaomi-ն կթողարկի էլեկտրական մեքենայի մի քանի տարբերակ։ Սպասվում է, որ կթողարկվեն հիմնական մոդելից ավելի հզոր էլեկտրական մեքենաներ՝ Xiaomi SU7 Pro և SU7 Max:
Xiaomi ավտոմեքենաների զանգվածային արտադրությունը մեկնարկել է 2023 թվականի դեկտեմբերից, սակայն առաքումները կսկսվեն հաջորդ տարվա փետրվարից ոչ շուտ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում