ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է օրենսդրական լուծումներ վրացական պետհամարանիշներով մեքենաների մաքսազերծման հարցը լուծելու համար։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այս կարճաժամկետ աջակցության ծրագրից հետո կլինեն այնպիսի կարգավորումներ, որոնք ուղղակի կբացառեն ոչ ԵԱՏՄ համարներով Հայաստանում երկար ժամանակ մեքենա վարելը»,– ասել է նա։
Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ եթե կա օրենսդրություն, ապա այդ օրենսդրությունը պետք է պահպանվի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում