2024-ին Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքներ կսկսվեն. Lydian Armenia

1 Min Read

Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադարձել Հայաստանի ներդրումային իմիջի վրա։ Այս մասին դեկտեմբերի 19-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՄԿԿ) զարգացման ֆորումի ժամանակ հայտարարեց Lydian Armenia-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

Նրա խոսքով՝ անվտանգության խնդիրները, որոնք առաջացել են վերջին հինգ տարիների ընթացքում, նույն ազդեցությունն են ունեցել։

Ալոյանը նշեց, որ Lydian Armenia ընկերությունը լուրջ ջանքեր է գործադրել, և դա հանգեցրել է նրան, որ 2023 թվականից գործընկերների և կառավարության աջակցությամբ հնարավոր եղավ սկսել Ամուլսարի տարածքում ինժեներական աշխատանքները։

«Այս փուլն ավարտված է, և շինարարական աշխատանքները կսկսվեն 2024 թվականին»,- նշել է Lydian Armenia-ի գործադիր տնօրենը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով