2024 թվականին ծրագրվում է 1 բնակչի հաշվով ծախսել շուրջ 1 մլն դրամ. ֆինանսների նախարարություն

1 Min Read
Ֆինանսների նախարարությունը տեղեկություն է տրամադրել, թե ինչքան կկազմեն պետական բյուջեի եկամուտները և ծախսերը 2024 թվականին:
Ըստ այդմ՝ 2024 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2.7 տրիլիոն դրամ՝ 18%-ով ավելի, քան ծրագրված է 2023 թվականին և 1.7 անգամ ավելի, քան 2020 թվականին։
ՀՀ կառավարությունը ծրագրում է 2024 թվականին պետական բյուջեի ծախսերին ուղղել 3.2 տրիլիոն դրամ՝ 24%-ով ավելի, քան ծրագրված է 2023 թվականի համար, և 1.7 անգամ ավելի, քան 2020 թվականին։
2024 թվականին ծրագրվում է մեկ բնակչի հաշվով ծախսել շուրջ 1 միլիոն դրամ:

Կիսվեք այս հոդվածով