Սոցցանցերը հայտնվել Մեծ Բրիտանիայի կառավարության ուշադրության կենտրոնում

2 Min Read

Դուք Ֆեյսբուք ունե՞ք։ Սա, խոստովանենք՝ տարօրինակ հարց է թվում։ Մեր թվային ժամանակաշրջանում մարդիկ ոչ միայն ունեն ֆեյսբուքյան էջ, այլ նաև շատ այլ սոցիալական ցանցերի օգտատերեր են։ Եվ չնայած կան տարիքային սահմանափակումներ, օրինակ Ինստագրամում, Յութուբում և Սնափչատում թույլատրելի նվազագույն տարիքը 13-ն է, միևնույն է, այդ խնդիրն էլ հեռու չի պահում երեխաներին սոցցանցերից: Ծնողները, այս ամենի վրա աչք փակելով, գուցե չեն էլ պատկերացնում՝ ինչ բացասական հետևանքներ կարող են ունենալ սոցցանցերը երեխաների վրա։  

Օրինակ, սոցցանցերում ապրող մեծահասակների մոտ նկատվում է շփման բացակայություն իրական կյանքում, քանի որ վիրտուալ կյանքում  <<առօրյան>>բավականին հագեցած է։

Իսկ երեխաների մասով այս հարցի շուրջ իր մտահոգություններ է հայտնում Մեծ Բրիտանիայի կառավարությունը, որը մշակել է առցանց պաշտպանության ակտ, տեղեկացնում է Reuters-ը: Սա պարտադրելու է սոցիալական ցանցերին խստացնել տարիքային սահմանափակումները և վերահսկել սոցցանցերում առկա ողջ տեղեկատվությունը՝ հաշվի առնելով երեխաների անվտանգությունը։ Bloomberg-ի զեկույցում ասվում է, որ բրիտանական կառավարությունն ուսումնասիրում է 16 տարեկանից ցածր երեխաների սոցիալական մեդիայի հասանելիության դեմ պայքարը, ներառյալ հնարավոր արգելքները:

Օրինակ, այս գործողությունների համատեսքտում Մեծ Բրիտանիայում սոցցանցերի ներքին տարիքային շեմը կարող է բարձրացվել 16 տարեկան։  Երկրի Գիտության նախարար Էնդրյու Գրիֆիթը կոչ է արել գտնել հավասարակշռություն կենսական ազատությունների և ծնողական վերահսկողության թույլատրելի սահմանների միջև։


Բացահայտվել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների ապօրինի վաճառքի դեպք


Հավելենք, որ միայն տարիքային շեմի բարձրացումը որևէ հարց չի լուծելու, պետք են ավելի գործուն մեխանիզմներ, որոնք թույլ կտան գտնել մի ճանապարհ, որի արդյունքում դեռահասները հետ չեն մնա տեխնոլոգիական փոփոխություններից և մյուս կողմից չեն վնասի սեփական առողջությանը։ Սա նաև կարևոր է Հայաստանի համար, որը, ինչպես պնդում է Ֆորբսը, Հարավային Կովկասի բարձր տեխնոլոգիական խաչմերուկն է։ 

 

Կիսվեք այս հոդվածով