Forbes-ը կազմել է այն հիմնական բարեգործական նախագծերի ցանկը, որոնց վրա միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը ծախսել է իր գումարները.
2022 թվականին նրա մասնակցությամբ հիմնադրվել է «Մենք ենք՝ մեր սարերը» Տարածքային զարգացման գործակալությունը։ Վարդանյանների ընտանիքի գործակալության և դոնորների նվիրատվությունների միջոցով (մոտ 450,000 ԱՄՆ դոլար) գնվել և ղարաբաղցիներին է փոխանցվել ավելի քան 187 տոննա սննդամթերք։
Ջրամատակարարման և ջեռուցման համակարգերը ձեռք են բերվել ընդհանուր 187,000 ԱՄՆ դոլարով, մոտ 110,000 ԱՄՆ դոլար ծախսվել է գյուղաբնակներին առաջնային բժշկական և սանիտարական օգնության շարժական բրիգադների ստեղծման վրա, այդ թվում՝ էլեկտրական մեքենաներ գնելու համար: Իսկ մոտ 172.000 դոլար ծախսվել է 10 տարեկանից ցածր 12.000 երեխաների համար ամանորյա նվերներ գնելու համար:
Ինչպես հայտնում է Forbes-ը, Ռուբեն Վարդանյանի, նրա ընտանիքի և գործընկերների հիմնադրած IDeA հիմնադրամը 2001-ից 2023 թվականներին ավելի քան 700 մլն դոլար է ներդրել Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և այլ երկրներում։ Բացի Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված ներդրումներից, շուրջ 430 մլն դոլար ուղղվել է կրթությանը (202 մլն դոլար), մարդասիրական նախաձեռնություններին (68 մլն դոլար), մշակույթի և պատմամշակութային ժառանգության պահպանման բնագավառում (20 մլն դոլար), տարածաշրջանային զարգացմանը. զբոսաշրջության, քաղաքաշինության և ենթակառուցվածքների (108 մլն դոլար), գիտության և տեխնոլոգիաների, առողջապահության և ագրոէկոլոգիայի ոլորտներում (13 մլն դոլար) նախագծերի միջոցով:
Վարդանյանը 8 միլիոն դոլարի ներդրում է կատարել Լեռնային Ղարաբաղի տարբեր ծրագրերում։ Նշվում է, որ նա սկսել է օգնել չճանաչված հանրապետությանը այնտեղ տեղափոխվելուց շատ ավելի վաղ։ 2008 թվականին իրականացվեց «Մեծ արցախյան հարսանիք» նախագիծը, երբ մոտ 700 զույգ միաժամանակ ամուսնացան։ Ռուբեն Վարդանյանը հետագայում դարձել է այս ամուսնությունների արդյունքում ծնված 428 երեխաների կնքահայրը։ Վարդանյանի մասնակցությամբ 2017 թվականին վերականգնվել է Մուշկապատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ 2019 թվականին՝ Շուշի քաղաքի Գևհար-աղա տաճարի մզկիթի վերականգնումը։
Forbes-ը Ռուբեն Վարդանյանի ամենամեծ բարեգործական նախագծերը շարքում առանձնացրել է Դիլիջանի UWC միջազգային դպրոցը, Տաթևի վանական համալիրի վերականգնումը, Ավրորա Մրցանակաբաշխությունը, արցախահայությանը շուրջ 8 մլն դոլարի օգնությունը և Մատենայի Առաջնորդության և Մասնագիտական Զարգացման Միջազգային Դպրոցը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում