448 տրանսպորտային միջոցների վրա տեղադրված են սարքեր:
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը՝ անդրադառնալով օնլայն քարտեզների վրա մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի տեղաշարժն ամրագրելու ուղղությամբ արվող քայլերին:
«Zhong thong մակնիշի բոլոր 31 երթուղիները հասանելի են առցանց քարտեզում, բոլոր Man 9 երթուղիների տվյալներն ուղարկված են առցանց քարտեզ»,- ասել է նա:
Նրա խոսքով՝հաջորդ տարվա հունվարին արդեն նոր սարքեր ձեռք կբերեն՝ մյուս շարժակազմը կահավորելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում