Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվել է չաշխատող հիդրանտների փոփոխության կամ նորոգման հարցը։
Քաղաքապետարանի շինարարական և բարեկարգման վարչությունից հայտնել են, որ Երևանում չգործող թվով 101 հիդրանտների կառուցման կամ նորով փոխարինման աշխատանքները հետևյալն են․ թվով 28 հիդարանտներ տեղադրվել են, 49-ի նորոգման աշխատանքներն էլ ավարտված են և անհրաժեշտ է իրականացնել ջրանջատում՝ հիդրանտները ջրագծին միացնելու համար։
Տիգրան Ավինյանին տեղեկացրել են, որ այս ուղղությամբ դեռ աշխատանքներ են կան անելու և խնդրեցլ են հանձնարարականը երկարաձգել մինչև փետրվար։
«Այս հիդրանտներն էլ, ինձ ինչ հիշում եմ՝ հիդրանտ ենք փոխում, պարոն Փամբուխչյան, կխնդրեմ հետևեք, հասկացեք գործն ինչ փուլում է»,- տեղակալին հանձնարարեց քաղաքապետը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում