Չինական ընկերությունները խնդրել են իրենց աշխատակիցներին աշխատանքի չգնալ Apple-ի iPhone-ներով կամ այլ արտասահմանյան սարքերով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Bloomberg-ին:
Այսպես Չինաստանը ձգտում է նվազեցնել կախվածությունը արտասահմանյան տեխնոլոգիաներից՝ խնդրելով ընկերություններին անցնել տեղական արտադրության սարքավորումների:
Բազմաթիվ պետական ընկերություններ և գերատեսչություններ առնվազն ութ նահանգներում վերջին երկու ամսվա ընթացքում աշխատակիցներին հրահանգել են, որպեսզի սկսեն տեղական արտադրության սարքավորումներ օգտագործել:
Նշվում է, որ սեպտեմբերին առնվազն երեք նախարարություն և կառավարական այլ մարմիններ աշխատակիցներին հանձնարարել են աշխատավայրում այլևս iPhone-ներ չօգտագործել:
Չինաստանում պաշտոնյաներին արգելվել է օգտագործել iPhone. CNN