Դեկտեմբերի 11-ին՝ 1 շարժակազմ՝ 3 վագոնով, արդեն գիծ է դուրս եկել:
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել է մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։
Սեդրակյանը վստահեցրել է, որ հաջորդը կլինի դեկտեմբերի 25-ին․ մեկ շարժակազմ՝ 3 վագոնով, իսկ երրորդ շարժակազմն արդեն պատրաստ կլինի 2024թ. հունվարի 15-ին և գիծ դուրս կգա։
Նաև տեղեկացրել է, որ դեպոյում շինարարական աշխատանքներն ավարտված են:
«Փոխարինվել են 5800 քմ տանիք, 650 պատուհան և 11 հատ էլեկտրական դարպաս»,- ասել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում