Ապօրինի տեղադրված արտաքին գովազդների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են

1 Min Read
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից հայտնում են, որ համայնքապետարանի առևտրի ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցների հետ համատեղ, Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում հերթական անգամ իրականացրել են ապօրինի տեղադրված արտաքին գովազդների ապամոնտաժման աշխատանքներ։
Համայնքապետարանից հիշեցնում են, որ մինչև արտաքին գովազդ տեղադրելն անհրաժեշտ է համաձայնեցնել արտաքին գովազդի ուրվանկարը և ստանալ համապատասխան թույլտվություն:
Տնտեսավարողները գրավոր ծանուցվում են նախկինում տեղադրված գովազդները, համաձայն Երևան քաղաքի ավագանու 23.04.2023թ հ. 759-ն որոշման, մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը Երևան քաղաքի ավագանու 18.11.2009թ. հ. 37-ն որոշմամբ հաստատված Հավելված N1-ով սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին։

Կիսվեք այս հոդվածով