Կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ առանց համապատասխան լիցենզիայի վարկային միջոցներ տրամադրելու, ավանդների ներգրավման կամ այդ գործընթացներին աջակցելու առաջարկով հանդես եկող անձանց կողմից մատուցվող ծառայություններից։
Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը։
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռքբերված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մի շարք անձինք սոցիալական ցանցերում, հանրային վայրերում, փողոցներում, տարբեր շինությունների վրա փակցված հայտարարությունների, ինչպես նաև բաժանվող թռուցիկների միջոցով հանդես են գալիս վարկերի, շատ հաճախ՝ արագ, առանց գրավի դիմաց, պարզեցված նույնականացման ընթացակարգով վարկային միջոցների տրամադրամն և (կամ) ավանդների ներգրավման և (կամ) այդ գործընթացին աջակցելու և միջնորդելու առաջարկությամբ։ Նման անձինք սովորաբար իրենց կողմից մատուցվող «ծառայությունների» համար գանձում են բարձր միջնորդավճարներ, տրամադրում են խեղաթյուրված և ոչ ճշգրիտ տեղեկատվություն և հաճախ փաստացի չեն մատուցում նախապես խոստացված ծառայությունը։
Հիշալ անձինք չեն լիցենզավորվել ՀՀ կենտրոնական բանկի կողմից, և նրանց գործունեությունը չի վերահսկվում ՀՀ ԿԲ-ի կողմից, նրանց կողմից ծառայությունների մատուցումը չի բխում իրավական կարգավորումներից և պարունակում է բազմաթիվ ռիսկեր թե՛ ֆինանսական համակարգի, թե՛ սպառողների համար և կարող է հանգեցնել ծանր սոցիալական հետևանքների։
ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ նմանատիպ անձանց կողմից մատուցվող ծառայություններից և օգտվել միայն ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայություններից, քանի որ ՀՀ-ում վարկեր կարող են տրամադրել և դրանց տրամադրման առաջարկով հանդես գալ միայն ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները, իսկ ավանդնե ընդունել կամ ավանդներ ընդունելու առաջարկով հանդես գալ միայն ԿԲ կողմից լիցենզավորվախ բանկերը։
«Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով հորդորում ենք օգտվել միան տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից՝ այցելելով ՀՀ ԿԲ պաշտոնական կայք, որտեղ կգտնեք տեղեկատվություն ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված և վերահսկվող բանկերի և վարկային կազմակերպությունների վերաբերյալ, որոնք ՀՀ տարածքում իրավունք ունեն հանդես գալ հրապարակային առաջարկներով և զբաղվել թույլատրած գործունեությամբ»,-ասված է հաղորդագրությունում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում