Հայաստան՝ տուն` ոչ միայն հայերի համար. Որքան է կազմում այլ ազգությունների մասնաբաժինը ՀՀ բնակչության թվաքանակում

2 Min Read

Հայաստանում մեր կողքին բնակվող այլ ազգերի ներկայացուցիչների վերաբերյալ հետաքրքիր վիճակագրություն է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Մեր մի քանի հոդվածների շարքով կփորձենք ներկայացնել այս վիճակագրությունը։ Վերջինս կարևոր քայլ է, քանի որ մեր հանրության շրջանում բավականին նեղ են պատկերացումները մեր կողքին ապրող ազգերի մասին. պետության բարգավաճման տեսանկյունից կարևոր է երկրում ապրող բոլոր ազգերի շահերի դիտարկումը, եթե նույնիսկ նրանք փոքրամասնություն են կազմում։

Նկատենք, որ դիտարկվելու են 2022թ-ի մարդահամարի արդյունքով հավաքագրված վիճակագրական տվյալները, որոնց համաձայն՝ ՀՀ բնակչության թվաքանակը 2022թ-ին կազմել է 2,932,731 մարդ։ 98,1%-ը հայեր են։

0,02%-ը հրաժարվել է պատասխանել։ Հայաստանում՝ մեր կողքին բնակվող այլ ազգությունների մասնաբաժինը բնակչության թվաքանակում կազմում է 1,9% կամ 56,484 մարդ։ Այս թիվը միգուցե փոքր է այլ պետություններում բնակվող ազգային փոքրամասնությունների ունեցած մասնաբաժինների համեմատ, սակայն այս մարդկանց ներկայությունը չի կարելի անտեսել։ Այս ազգությունները իրենց սովորույթների, գաղափարների և առհասարակ, կենսագործունեության շնորհիվ ևս կարողանում են նպաստել մեր պետության առաջընթացին:

Ուսումնասիրենք հայաստանաբնակ այլազգիների թվաքանակի կառուցվածքը առավել մանրամասնորեն․

Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները,  Հայաստանում բնակվող այլ ազգությունների ընդհանուր թվաքանակում եզդիների մասնաբաժինը կազմել 55% կամ 31,077 մարդ։ 24,9% կամ 14,074 մարդ ցուցանիշով ռուսները զբաղեցրել են 2-րդ հորիզոնականը։

Հայաստանում ապրող ասորիների թվաքանակը կազմում է 2,754 մարդ, որ կազմում է այլ ազգիների ընդհանուր թվաքանակի 4,9%-ը։ Քրդերի թվաքանակը կազմում է 1,663 մարդ, որը կազմում է այլ ազգիների ընդհանուր թվաքանակի 2,9%։


2023 թ. նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 737 866. ՊԵԿ


Նկատում ենք, որ ուկրաինացիների, հնդիկների, պարսիկների, հույների և վրացիների մասնաբաժինները կազմել են համապատասխանաբար 1%,0․8%,0.6% և 0,4%:

  • Մեր հաջորդ վերլուծություններից մեկում կշարունակենք հայաստանաբնակ այլազգիներին վերաբերող վիճակագրության վերլուծությունը և կներկայացնենք Հայաստանում բնակվող ազգությունների սեռատարիքային կազմը։                                      

 

Կիսվեք այս հոդվածով