ԵԶԲ-ն 2024-ին նախատեսում է $2,3 միլիարդի ներդրումներ կատարել

1 Min Read

Եվրասիական զարգացման բանկը (EABR) նախատեսում է 2024 թվականին մասնակից երկրներում ֆինանսավորել առնվազն 30 ծրագիր՝ ընդհանուր 2,3 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին լրագրողներին ասել է ԵԶԲ կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը,  հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«2024 թվականին մենք էլ ավելի հավակնոտ ծրագրեր ունենք, և մեր ռազմավարության համաձայն՝ նախատեսում ենք ներդնել մոտ 2,3 միլիարդ դոլար մեր մասնակից երկրների տնտեսության մեջ, ներկայիս ներդրումային պորտֆելը պետք է հասնի 6 միլիարդ դոլարի, և մենք ակնկալում ենք ֆինանսավորել առնվազն 30 ծրագիր։ – ասել է նա ասուլիսում։

Կիսվեք այս հոդվածով