«Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ կան ենթակառուցվածքներ, որոնք արդեն մշակված են և իրականացման փուլում, ինչպիսին, օրինակ, Հյուսի-հարավ ավտոճանապարհն է։ Այս մասին այսօր ՀՀ-ՌԴ միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ըստ փոխվարչապետի՝ նախագիծը որոշ հատվածներով իրականացման փուլում է, իսկ մնացած մասերով կա լրացուցիչ հետազոտության կարիք, որպեսզի վերջնական պատկերացում կազմեն ծրագրի արժեքի մասին։
«Հորադիզ-Երասխ երկաթուղու ինդիկատիվ արժեքը, մեկ տարի առաջ ստացված կարծիքի համաձայն, 230 մլն դոլար էր»,- ասել է փոխվարչապետը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում