Թուրքերը դանդաղ, բայց հաստատուն քայլերով մտնում են Բալկաններ

2 Min Read

Բռնապետ Ալիևը դարձել է Եվրամիության վստահելի գործընկերը։ Ռուսաստանին վնասելու համար Եվրամիությունը պատրաստ է զոհաբերել իր իսկ սկզբունքները՝ թևեր տալով Ալիևի սանձարձակություններին սեփական երկրի ներսում և դրանից դուրս։ Եվրամիությունը փորձում է անդամ և ոչ անդամ երկրներին ազատել ռուսական գազից ունեցած կախվածությունից՝ եվրոպացիներին գցելով թուրք-ադրբեջանական գազային-տնտեսական թակարդի մեջ։

Բացի այդ՝ իրականացվող ծրագրերի իմաստն այն է, որ երկրները իբրև թե տնտեսապես անկախություն ձեռք բերեն, մինչդեռ թուրք-ադրբեջանական զույգը ներկա պահին չափազանց եղբայրական և ռազմավարական հարաբերությունների մեջ է ՌԴ-ի հետ։

Ռուս-ադրբեջանական եղբայրությունը և փոխադարձ համալկրանքը միմյանց հանդեպ այնքան է խորացել, որ ռուսները փաստացիորեն աջակցում են հայերի նկատմամբ սանձարձակ ռազմավարությունը բոլոր առումներով։


Եվրամիությունը 50%-ով կընդլայնի իր առաքելությունը Հայաստանում


Նույնկերպ վարվում են եվրոպացիները՝ աչք փակելով հայերի նկատմամբ Ադրբեջանի ունեցած ատելության, մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար նորմերի խախտման վրա։ Այս երկակի չափանիշները իրենց բոլոր վատ հետևանքներով թափանցելու են նաև այլ երկրներ։

Այս ամենի շրջանակներում հսկայական համագործակցության հնարավորություններ են ստեղծվել Սերբիա-Բուլղարիա-Ադրբեջան Եվրամիություն գազային համագործակցության մասով։ Սերբիան ավարտել է Բուլղարիայի հետ կապվող գազատարի կառուցումը՝ հիմք ստեղծելով Ադրբեջանից գազի ներմուծման համար։ Այս ծրագրի մանրամասները հետևյալն են․

Առաջին հերթին նոր գազատարը, որը միացել է բուլղարական գազատարին, թույլ է տալու Սերբիային Ադրբեջանից ստանալ տարեկան շուրջ 400 մլն խոր․ մետր գազ, որը կապահովի Սերբիայի գազի պահանջարկի 60%-ը։ Եվ այս ամբողջ խառնաշփոթի գլխավոր հովանավորն է Եվրամիությունը, որը հատկացրել է ընդհանուր առմամբ մոտ €75 մլն։

Փաստորեն, Եվրոպան ակտիվ քայլերով վերադառնում է այն ժամանակներին, ինչից ազատվել էր դարեր առաջ։ Եվրոպան ակտիվորեն ընկնում է թուրքական ազդեցության տակ։ Զարմանալի է բալկանյան երկների պահվածքը, որոնք դարեր շարունակ փորձում էին ազատվել թուրքական լծից։ Թուրքերի ձեռքով իրականացված բազում ոճրագործություններից հետո նորից համագործակցության ձեռք են մեկնում ցեղասպաններին։

 

TAGGED:
Share This Article