Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կախված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացից, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
«Հիմա Հարավային Կովկասում խաղաղության ու զարգացման ժամանակն է։ Անկարան միշտ աջակցել է երկու երկրների (Ադրբեջան և Հայաստան ) միջև խաղաղ բանակցություններին: Տարածաշրջանում մենք խաղաղությանը երբեք այդքան մոտ չենք եղել, ինչքան հիմա: Եթե Ադրբեջանն ու Հայաստանը կարգավորեն իրենց հարաբերությունները, ապա Թուրքիան կկարգավորի իր հարաբերությունները Երևանի հետ», – ասել է Հաքանը Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում որոշում կկայացնի Բաքվում և Երևանում խաղաղ բանակցություններից հետո։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Անկարան պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին։
Նա հավելել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներն այսօրվա հանդիպմանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում