ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի շահերից չի բխում ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի անդամակցությունից հրաժարվելը։ Այս մասին տարեկան ասուլիսի ժամանակ հայտարարեց Պուտինը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ կառույցների միջոցառումներին չմասնակցելը։
Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը անշեղորեն աճում է, բացվում են աշխատուժի շուկաները, պահպանվում է փոխադարձ համագործակցությունը, արդյունավետորեն օգտագործվում են խորհրդային անցյալից ժառանգած ընդհանուր ենթակառուցվածքը և ազգամիջյան հաղորդակցության լեզուն։
«Այս ամենը պայմաններ է ստեղծում համաշխարհային շուկաներում արդյունավետության և մրցունակության բարձրացման համար»,- նշել է Պուտինը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում